2020 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել 1.64 – 112 գրամ քաշով 625,109 հատ Սևանի իշխանի մանրաձուկ, որից 592,433-ը կազմել է Սևանի իշխանի Գեղարքունի ենթատեսակը, իսկ 32,676-ը՝ Ամառային իշխանի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Մանրաձուկն աճեցվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի «Սևան Ակվա» ՓԲԸ-ի ցանցավանդակային տնտեսությունում: Նշենք, որ 2016թ-ից սկսած այս հիմնադրամի վրա է դրված Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման համար լիճ մանրաձուկ բաց թողնելու պարտավորությունը:
Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության
Հունվար 22, 2021 at 14:27