2020թ-ին Սևանա լճում ցանցավանդակային եղանակով աճեցվել է 205.946 կգ ձուկ, ինչի համար լիճ է լցվել 192.311 կգ կեր

2020թ-ին Սևանա լճում ցանցավանդակային եղանակով աճեցվել է 205.946 կգ ձուկ, ինչի համար լիճ է լցվել 192.311 կգ կեր

2020թ-ին Սևանա լճում ցանցավանդակային եղանակով աճեցվել է 205.946 կգ ընդհանուր քաշով ձուկ, ինչի համար լիճ է լցվել 192.311 կգ կեր: Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ «Սևան Ակվա» ՓԲԸ-ին պատկանող ցանցավանդակային տնտեսությունում ձկների անկումը կազմել է 20.001 կգ։ 
Նշենք, որ ցանցավանդակները տեղադրված են Սևանա լճում «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում, որի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 9 միլիարդ դրամ:

Ծրագրով հաշվարկված էր, որ մինչև 2024թ. ցանցավանդակներում աճեցվելու է մինչև 50 000 տ քաշով ձուկ, և նախատեսվում էր նույն քանակի կեր լցնել լիճ, որը պարունակելու էր ֆոսֆոր և ազոտ: Այս ծրագրի իրականացմանը դեմ հանդես եկավ բնապահպանական հասարակությունը՝  նշելով, որը այդ ծրագիրը կհանգեցնի լճի կտրուկ աղտոտմանը կերի, ցանցավանդակներում աճեցվող ձկների ինֆեկցիոն հիվանդացությունների,  հակաբիոտիկների պատճառով:   

2019թ. հրապարակված Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Շրջակա միջավայրի հետազոտության Հելմհոլցի կենտրոնի և ՀՀ ԳԱԱ-ի համատեղ իրականացրած «SevaMod» ծրագրի արդյունքներն ապացուցեցին բնապահպանների մտավախությունը: Ըստ արդյունքների՝ Սևանում ցանցավանդակների տարածքում լճի ճահճացմանը նպաստող ֆոսֆորի կոնցենտրացիաներն առավել բարձր են եղել, քան այլ տարածքներում:

Ներկայումս Ծրագիրն իրականացվում է փոքր ծավալով:

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Հունվար 22, 2021 at 14:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր