

Սույն թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.53 մ, ինչը 6 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.59 մ-ից: Մեկ ամիս առաջ լճի մակարդակը եղել է 1900.63 մ: Այսինքն, ընդամենը մեկ ամսվա ընթացքում այն իջել է 10 սմ-ով:
Այս տարի Սևանա լճի մակարդակն իր առավելագույն նիշին հասավ հունիսի 14-ին՝ կազմելով 1900.77մ: Այս նիշը պահպանվեց մինչև հունիսի 20-ը: Այնուհետև լճի մակարդակը շարունակաբար իջել է:
Այս տարի ոռոգման նպատակով Սևանա լճից պետք է բաց թողնվի մինչև 170 միլիոն խմ ջուր: Սույն թվականի սեպտեմբերի 6-ի դրությամբ արդեն իսկ բաց է թողնվել 157.064 միլիոն խմ ջուր: Իսկ Արփա-Սևան թունելով լիճ մուտք է գործել 153.326 միլիոն խմ ջուր:
Սեպտեմբեր 08, 2022 at 16:13