ՀՀ կառավարությունն իր որոշումը ձկնաբուծարաններին պարտադրելու փոխարեն գնաց զիջումների

ՀՀ կառավարությունն իր որոշումը ձկնաբուծարաններին պարտադրելու փոխարեն գնաց զիջումների

Արարատյան դաշտում շահագործվող 176 ձկնաբուծարան ջրաչափական սարքավորումներ չունի, ինչի արդյունքում ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր ձկնաբուծարաններից հոսող ջրաքանակը չի հաշվառվում: Ջրաչափերի տեղադրման պահանջը սահմանվել է 2021թ-ի հուլիսի 22-ի N 1201-Ն որոշմամբ: Ըստ որոշման՝ ցամաքուրդային համակարգերի միջոցով փոխադրված հետադարձ ջրերը ենթակա են հաշվառման օգտվողի կողմից տեղադրված և շահագործող կազմակերպության կողմից կապարակնքված ջրաչափական սարքի  ցուցմունքին համապատասխան: Ջրաչափական սարքի խափանման կամ բացակայության դեպքում արտանետվող փաստացի ջրաքանակը հաշվառվելու է հետադարձ ջուր փոխադրողի և օգտվողի համատեղ չափումների հիման վրա՝ ժամանակավորապես տեղադրված չափիչ սարքի միջոցով, մինչև այն կվերականգնվի և կտեղադրվի օգտվողի կողմից։ Սակայն պարզվել է, որ ցամաքուրդային համակարգերը շահագործող կազմակերպության հետ պայմանագրեր են կնքել հիմնականում այն տնտեսվարողները, որոնց ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները լրացել են։ Իսկ 176 ձկնաբուծարանները, որոնց ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները չեն լրացել, չեն կատարել որոշման պահանջը, չեն կնքել պայմանագիր՝ պատճառաբանելով ջրաչափական սարքավորումների շուկայական բարձր գինը, որը բացասական ազդեցությունն է ունենում տնտեսվարողների կողմից արտադրվող արտադրանքի ինքնարժեքի վրա։ Արդյունքում ամբողջ հաշվարկն իրականացրել է միայն ցամաքուրդային համակարգերը շահագործող կազմակերպությունը, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացրել կազմակերպության համար:

Խնդրի կարգավորման համար գործադիրը 2022թ-ի սեպտեմբերի 1-ին որոշեց փոփոխել իր իսկ ընդունած որոշումը՝ հնարավորություն ստեղծելով ջրաչափական սարքավորումների բացակայության ժամանակ հիմք ընդունել ջրօգտագործման թույլտվության հայտում նշված ջրահեռացման ծավալները:

Ըստ էության՝ ՀՀ կառավարությունը չկարողացավ կիրարկել իր ընդունած որոշումը տնտեսվարողի նկատմամբ և մեկ տարի անց գնաց զիջումների:

Սեպտեմբեր 02, 2022 at 11:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր