Սևանա լճի մակարդակը շարունակում է իջնել

Սևանա լճի մակարդակը շարունակում է իջնել

Սևանա լճի մակարդակը 2023 թվականին շարունակում է իջնել։  Հունվարի 31-ի դրությամբ լճի մակարդակը տարեսկզբի համեմատ ցածր է 3 սմ-ով՝ 1900․28 մ-ից հասնելով 1900․25 մ-ի։ Այս ցուցանիշով լճի մակարդակը 14 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․39 մ-ից։ 

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի՝ 525 միլիոն խմ տարողությամբ Ախուրյանի ջրամբարում կա 154 միլիոն խմ ջուր, 105 միլիոն խմ տարողությամբ Արփի լիճ ջրամբարում՝ 105 միլիոն խմ ջուր, 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարում՝ 12 միլիոն խմ ջուր, 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարում՝ 19 միլիոն խմ ջուր, իսկ 24 միլիոն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարը գրեթե դատարկ է․ կա ընդամենը 1․87 միլիոն խմ ջուր։  

 

 

 

 

Հունվար 31, 2023 at 15:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր