2022-ին Վարդենիկ և Ծովինար տեղամասերում մաքրվել է 55.03 հա ջրածածկ տարածք

2022-ին Վարդենիկ և Ծովինար տեղամասերում մաքրվել է 55.03 հա ջրածածկ տարածք

2022թ. Սևանա լճի ափամերձ հատվածում՝ Վարդենիկ և Ծովինար տեղամասերում, իրականացվել են 55.03 հա ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքներ: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության՝ 22,86 հա մաքրված տարածքը կատարողական ակտերով հանձնվել է, 32.17 հա-ը մաքրվել է, սակայն դեռ չի հանձնվել։ Դիտարկման աշխատանքների ավարտից հետո 32.17 հա-ն ևս կարձանագրվի կատարողական ակտերով: Մաքրման աշխատանքների արդյունքում առաջացած փայտանյութը մուտքագրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահեստ և իրացվել է:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային խումբն օրերս այցելել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ և Ծովինար տեղամասեր` դիտարկելու ափամերձ ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքները:

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Հունվար 13, 2023 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր