Սեպտեմբերի 15-ից Սևանա լճից հավելյալ ջրառը դադարեցվել է։ Նախատեսված 70 միլիոնի փոխարեն լճից լրացուցիչ բաց է թողնվել 58․234 միլիոն խմ ջուր։ Լճից ընդհանուր ջրառն այս տարի կազմել է 228․234 միլիոն խմ։
Տարեսկզբից մինչև հոկտեմբերի 16-ը Արփա-Սևան թունելով լիճ ներհոսել է 95.453 միլիոն խմ ջուր։
Լճի մակարդակը շարունակում է իջնել։ Հոկտեմբերի 17-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900․27 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 14 սմ-ով։
Հոկտեմբեր 17, 2023 at 18:58