ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ ԱՐԴԵՆ 800 ՀԵԿՏԱՐ ԱՆՏԱՌ ՋՐԻ ՄԵՋ Է…

ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ ԱՐԴԵՆ 800 ՀԵԿՏԱՐ ԱՆՏԱՌ ՋՐԻ ՄԵՋ Է…

Antarner.net

Սեւանա լճի ջուրը բարձրանում է սպասվածից արագ տեմպերով, իսկ ջրածածկվող տարածքները նախօրոք մաքրելու գործը դանդաղում է:

Արդյունքում` ափամերձ տարածքների մաքրման գործը կաղում է: Այսօր արդեն հատուկ տեխնիկա է պետք` ջրում գտնվող ծառերը հանելու, հատակը մաքրելու համար:

Պետական պաշտոնյաները վստահեցնում են, որ մեկ-երկու ամսից համապատասխան տեխնիկան Հայաստանում կլինի. ջրածածկ տարածքները մինչեւ տարեվերջ կմաքրվեն:
Այս պահին Սևանում մաքրման աշխատանքներ չեն կատարվում. սպասում են` տեխնիկան տեղ հասնի:

«Սեւան» ազգային պարկի տնօրինությունը ասում է, որ եթե իրենք ունենային ափամերձ տարածքները մաքրելու իրավասություն, ապա շատ տարածքներ ջրի տակ չէին մնա ու գործն այսքան չէր բարդանա:

Հոկտեմբեր 19, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր