Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 23սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 23սմ-ով

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 15-ի դրությամբ կազմել է 1900.41մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 23սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24սմ-ով։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ 

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 15-ը կազմում է 184.154 միլիոն խմ։

2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ։ Այս տարի Սևանա լճից 170 միլիոն խմ-ի փոխարեն իրականացվել է 131․038 միլիոն խմ ջրառ ոռոգման նպատակով։

Հիշեցնենք, որ «Սևանա լճի էկոհամակարգային վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված է տարեկան լճի մակարդակը բարձրացնել մոտ 21,6 սմ-ով: 

Նշենք, որ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային զեկույցի համաձայն՝ մինչև 2100 թվականը կանխատեսվում է Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի նվազում մոտ 30-35%-ով։ Մինչև 2040 թվականը կանխատեսվում է գոլորշիացման աճ լճի մակերևույթից մոտ 10%-ով, 2070 թվականը՝ 20-25%-ով, 2100 թվականը՝ 35%-ով: 

Դեկտեմբեր 17, 2024 at 16:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր