

Սևանա լճից ջրբացթողումները ոռոգման նպատակով սկսվել են։ Ս․թ․ հուլիսի 6-ի դրությամբ Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքով լճից արդեն բաց է թողնվել 2.016 միլիոն խմ ջուր։
ՀՀ կառավարությունը 2026թ․ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը սահմանեց մինչև 143.6 միլիոն խմ՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 3.6 միլիոն խմ ծավալով ջրառը:
Ս․թ․ հուլիսի 6-ի դրությամբ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք է գործել 145.636 միլիոն խմ ջուր։ Լճի մակարդակը շարունակում է բարձրանալ և հուլիսի 7-ի դրությամբ կազմում է 1900.78մ։ Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այս թիվը կազմում էր 1900․68մ։
Հուլիս 07, 2026 at 15:15
