

Այս տարի նախորդ տարվա համեմատ հանրապետության 5 խոշոր ջրամբարներում գրեթե 100 տոկոս լցվածություն ունենք։ Ախուրյանի, Ազատի, Մարմարիկի և Ապարանի ջրամբարներում լցվածությունը հասնում է 100 տոկոսի, իսկ Արփի լճում՝ 91 տոկոսի։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Նախարարը նաև նշել է, որ նախորդ տարվա համեմատ Սևանա լճում կա բացասական 6սմ տարբերություն, վերջին 10 տարվա ընթացքում, 2017 թվականից ի վեր, Սևանա լճում նման արագ տեմպերով մակարդակի աճ չի եղել։ Նրա խոսքով՝ ուսումնասիրելով այս տվյալները, կարելի է պնդել, որ մինչև այս ամսվա վերջ Սևանա լճի մակարդակն արդեն կհասնի նախորդ տարվա ցուցանիշին։
Հունիս 15, 2026 at 12:38
