

Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ վեց ամիս ժամկետով արգելք սահմանելու նախագիծ է առաջարկվում։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Սևանա լճում 2025-2026թթ․ սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով 2025թ․ դեկտեմբերից մինչև 2026թ․ փետրվարի 6-ը շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է գիտական որս։
Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու համար ամեն տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում են խստացված միջոցառումներ՝ սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ապօրինի որսը կանխելու նպատակով։
Նախագծով առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 91 000 0, 0303 91, 1604 32 001 0 և 0511 91 901 9 ծածկագրերինն դասվող Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ:
Սեպտեմբեր 24, 2026 at 11:00
