CBD COP 17-ին ընդառաջ ստեղծվել է կազմակերպությունների կոնտակտային տվյալների բազա

CBD COP 17-ին ընդառաջ ստեղծվել է կազմակերպությունների կոնտակտային տվյալների բազա

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP 17) ընդառաջ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ստեղծել է կոնտակտային տվյալների բազա, որտեղ մեկտեղված են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների կոնտակտային տվյալները։ Նպատակն է դյուրացնել տարբեր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը։

Տվյալների բազան հասանելի է «Քաղաքացիական հասարակության ձայնը՝ CBD COP 17-ին» ֆեյսբուքյան հարթակում։ Ցանկության դեպքում կազմակերպությունները և նախաձեռնությունները կարող են լրացնել այն՝ ավելացնելով իրենց կոնտակտային տվյալները։

«Էկոլուր»-ը հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին օգտվել հարթակից և մասնակցել տվյալների բազայի համալրմանը։

Տվյալների բազան ստեղծվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագրի շրջանակներում։

«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Հոկտեմբեր 02, 2026 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր