ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՀԱՍՏԱՏԵՑ «ԼԱՎԱՆԴԱ ՍԻԹԻԻ» ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՍԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ  ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՀԱՍՏԱՏԵՑ «ԼԱՎԱՆԴԱ ՍԻԹԻԻ» ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՍԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»

Սեվանի բնակչությունը եվ ՀԿ-ները մեղադրեցին Սեվանում մասնավոր կառույցների սեփականատերներին նրանում, որ հենց նրանք են խոչընդոտում Սեվանի մակարդակի բարձրացմանը:  Այս մեղադրանքները հնչեցին 2008թ. օգոստոսին Գավառի Օրհուս կենտրոնի կազմակերպած Սեվանից ջրի բացթողումների ծավալի բարձրացման վերաբերյալ քննարկումների ընթացքում: Մեղադրանքի գլխավոր օբյեկտը «Լավանդա Սիթի» համալիրն էր, որը, ինչպես հաստատում էին տեղի բնակիչները, բարձր գնով է վաճառվում, իսկ ափերը ջրի տակ մնալու դեպքում վաճառքի գործընթացը կարող է խափանվել:

Այն բանից հետո, երբ հինգ ամիս անց, այնուամենայնիվ, Սեվանից օրենքով նախատեսված 180 միլիոն խորանարդ մետրի փոխարեն 303 միլիոն խորանարդ մետր ծավալով ջուր բաց թողնվեց, այդ մեղադրանքը, ի դեմս ՀՀ Վերահսկիչ պալատի, անուղղակիորեն իր հաստատումը ստացավ:
   
Panorama.am-ի «Իրականում 1 միլիարդ 288 միլիոն դրամ եկամուտ. ՊԵԿ-ին՝ 270 հազար դրամ, շահութահարկ՝ 54 հազար դրամ»  նյութից կարելի է հետեվություն անել, որ Վերահսկիչ պալատի ստուգումը ցույց է տվել, որ «Լավանդա Սիթի»-ի սեփականատեր Արայիկ Հարությունյանը Սեվան քաղաքի պետական ռեգիստրում գրանցված է 2006թ-ից: Ըստ փաստաթղթերի՝ Սեվանի ափին տների վաճառքով զբաղվելու «Լավանդա Սիթի» շինարարական ընկերության գործունեությունը սկսվել է 2007թ-ից: Դրա հետ մեկտեղ, 2006թ. ընկերությունն արդեն իսկ վաճառել էր 63 տուն, 2007թ.՝ 99 տուն, իսկ 2008թ-ին՝ 66 տուն (ընդամենը 232 տուն): Վաճառքից իրական եկամուտը կազմեց 1 միլիարդ 288 միլիոն դրամ, սակայն Պետական եկամուտների կոմիտե է ներկայացրել 270 հազար դրամի եկամուտ, որոնցից 54 հազար դրամ վճարվել է որպես հարկ:

Հունվար 29, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր