ԱրմԻնֆո
2008 թվականին «Սևան-Հրազդան կասկադ» ՓԲԸ նախորդ տարվա համեմատությամբ 10,5 տոկոսով ավելացրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը` այն հասցնելով մինչև 576,2 մլն կՎտ.ժ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ից, որը շահագործում է ՀԷԿ կասկադը և պատկանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին:
Աղբյուրի տվյալներով, էլեկտրաէներգիայի արտադրության աճը պայմանավորված է ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բաց թողման ավելացմամբ, որը հոսում է կասկադով: Հայաստանի էներգահամակարգ էլեկտրաէներգիայի բաց թողումն ավելացել է մինչև 566,9 մլն կՎտ.ժ` 2007 թվականի 512,4 մլն կՎտ.ժ դիմաց: Հիշեցնենք, որ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» գույքային համալիը ներառում է Հրազդան գետի վրա յոթ ՀԷԿ: Կասկադի միագումար սահմանված հզորությունը հավասար է 561,4 ՄՎտ, ինչը կամզում է Հայաստանի ընդհանուր արտադրող հզորությունների շուրջ 20 տոկոսը:
Հունվար 29, 2009
