

ԱրմԻնֆո
Հայաստանի բնապահպանության նախարարությունն ի վիճակի չէ պայքարելու Սեւանա լճում անօրինական ձկնորսության դեմ: Նախարարությունը հայտարարեց 2010թ. դեկտեմբերի 8-ից մինչեւ 2011թ. հունվարի 20-ը Սեւանա լճի բոլոր ձկնատեսակների նկատմամբ որսի արգելք մտցնելու մասին: Սակայն, ինչպես եւ սպասվում էր, ձկան մաքսանենգության դեմ համատեղ պայքարը կեղծիք էր: Նախօրեին` հունվարի 9-ին, Երեւանի բնակիչներն ականատես եղան, թե ինչպես մայրաքաղաքային խանութներից մեկում, որը գտնվում է Նորքի առաջին զանգվածում, միանգամայն բացահայտ կերպով վաճառվում էր Սեւանի սիգ` ընդ որում արկղերով:
Սեւանի սիգը գտնվում է ոչնչացման եզրին, եւ եթե որեւէ քայլ չձեռնարկվի, ապա այս տեսակը կարող է պարզապես անհետանալ:
Հունվար 11, 2011
