Հետազոտություններ Սեւանա լճի ստորջրյա ավազանում

Հետազոտություններ Սեւանա լճի ստորջրյա ավազանում

Yerkir.am

Հուլիսի 18-ից մինչեւ հուլիսի 29-ը Սեւանա լճում կիրականացվի ստորջրյա ավազանի երկրորդ ֆրանս-հայկական գիտահետազոտական առաքելությունը:

Ստորջրյա ուսումնասիրությունների նպատակն է ամրապնդել անցյալ տարի ձեռք բերված արդյունքները, ինչպես նաեւ շարունակել գիտնականների համար նմուշների (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմերի եւ լուսանկարների ձեռքբերման աշխատանքները, ֆաունայի հաշվառումը (ձկներ, խեցգետին) եւ ֆլորայի նկարագրությունը: Բացի այդ` հավաքվելու են տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումների կամ երկրաբանական ուսումնասիրությունների համար, բացահայտվելու են ստորջրյա աղբյուրները եւ հոսանքները:

Հուլիս 19, 2011 at 13:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր