ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ 600 ՀԱ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ 600 ՀԱ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Aysor.am

Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրերը ծածկում են ափամերձ անտառները և արդեն քանի տարի իրականացվում են ծառերից ու թփերից ափերի մաքրման աշխատանքներ: ՀՀ Բնապահպանության նախարարության տվյալներով, այս տարի մաքրման աշխատանքներ են իրականացվելու 600 հա տարածքի վրա:

Անտառային տարածքի բալանսը պահելու նպատակով` բնապահպանության նախարարության Սևան ազգային պարկում միաժամանակ իրականացվում է ծառատունկ: Այս տարվա գարնանը իրականացվել է ծառատունկ 6 հա տարածքի վրա: Ազգային պարկի աշխատակիցների ուժերով տնկվել է սալորենի, բալենի, ծիրանենի, խնձորենի, թվով` 6000 ծառ:

Հունիս 22, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր