ՍԵՎԱՆԻ ՋՐԻ ԲԱԼԱՆՍՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴՐԱԿԱՆ Է

ՍԵՎԱՆԻ ՋՐԻ ԲԱԼԱՆՍՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴՐԱԿԱՆ Է

Aysor.am

Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումներն այս տարի սկսվել են հունիսի 11-ին: Հայպետհիդրոմետ ծառայության տվյալներով, հունիսի 11-17-ը բաց է թողնվել 6 մլն 700 հզ խմ ջուր: Այս տարի հունիսի 18-ին լճի մակարդակը կազմել է 1899 մ 33 սմ, որը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բարձր է 10 սմ-ով:

Գեղարքունիքի մարզպետարանի Բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը Aysor-ի թղթակցին հայտնեց, որ, ի ուրախություն մեզ, տարին բավական ետ է և սարերում ձյունը դեռ լիովին չի հալվել, ինչի արդյունքում լիճը նորից կբարձրանա:

«Սևանի մասին օրենքի համաձայն` ջրի բալանսն այս տարի նոր սկսել է դրական միտումներ ցույց տալ: Մայիսի 18-ից բալանսը արդեն դրական է, իսկ դրանից առաջ բացասական էր»,- ասաց Հ. Համբարձումյանը:

Հունիս 22, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր