Բնապահպանության նախարարությունը խոստանում է տեսչությանն ուղարկել Արգիճի

Բնապահպանության նախարարությունը խոստանում է տեսչությանն ուղարկել Արգիճի

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը խնդրեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին մեկնաբանել Սեւանա լիճ թափվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ S.O.S Արգիճի նախաձեռնող խմբի տեղեկատվությունը: Սիմոն Պապյանը խոստացավ  տեսուչ ուղարկել կառուցման վայր:

«ԷկոԼուր»-ը հիշեցնում է, որ 2010թ. Բնապահպանության նախարարությունն արդեն իսկ պարզաբանումներ մտցրեց Արգիճի գետի վրա  փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցում եւ շինարարությունն անօրինական ճանաչեց: Թեպետ ՀԷԿ-ը մինչ օրս չի ապամոնտաժվել, սակայն S.O.S Արգիճի նախաձեռնող խմբի ակտիվիստները պնդում են, որ այնտեղ որեւէ աշխատանք չի կատարվում: Կառուցվում է մեկ այլ ՀԷԿ Վերին Գետաշեն եւ Մադինա համայնքների հարակից տարածքում:

Գավառի Օրհուս կենտրոնն արդեն իսկ նամակ է ուղարկել Բնապահպանության նախարարություն, որովհարցնում է.

« -Ի՞նչ է կառուցվում Արգիճի գետի միջին հոսանքներում /Վ. Գետաշեն և Մադինա համայնքների սահմանում/:

-Ովքե՞ր են սեփականատերը և կառուցող կազմակերպությունը:

-Ե՞րբ է տարածքը վարձակալության տրվել կամ օտարվել:

-Տարածքն ի՞նչ կարգավիճակ ունի հիմա:

-Ինչքանո՞վ է կառուցապատումը համապատասխանում համայնքների գլխավոր հատակագծին, եւ գոտեւորման նախագծին:

-Տրվե՞լ է շինթույլվություն, ե՞րբ և ու՞մ կողմից:

-Տրվե՞լ է ջրօգտագործման թույլտվություն և ի՞նչ քանակով:

-Նախագիծն անցե՞լ է Էկոփորձաքննություն /եթե այո տրամադրել արդյունքները/:

-Եղե՞լ են հասարակական լսումներ /եթե այո ապա երբ և որտեղ/»:

Հիշեցնենք, որ Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծին բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը 2007թ. տրվել «Հիդրոկորպորացիա» ընկերությանը:  Նախագիծը չիրականացվեց, եւ դրական եզրակացությունը կորցրեց իր ուժը:

Հուլիս 19, 2012 at 15:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր