ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ԱՆՏԱՌԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ԱՆՏԱՌԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

«Արմենպրես»

ՀՀ պետբյուջեի և Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի կողմից հատկացված 257 մլն դրամի շրջանակներում առաջիրկա օրերին շինմրցույթում հաղթած կազմակերպությունները կսկսեն մաքրել Սևանա լճի ջրի տակ անցնող շուրջ 600 հա անտառատարածքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը, վերոհիշյալ գումարի շրջանակներում (ՀՀ ԳԱԱ մասնագետների քարտեզագրումից և գույքագրումից հետո) զուգահեռաբար կվերականգնվեն լճի ավազանի գյուղատնտեսական, բնապահպանական հողերը, էրոզացված և խախտված անտառատարածքները: Կկարգավորվեն «Սևան» ազգային պարկի բնական պաշարները, կիրականացվի անտառային ռեսուրսների հաշվառում: Գումարի շրջանակներում կբարեկարգվեն նաև Սևանա լճի ջրահավաք ավազանում գործող աղբավայրերը, կստեղծվեն նորերը: Կնորմավորվեն նաև ավազանի տարածքի արտահոսքերն ու արտանետումները: Միջոցառումների ավարտը նախանշվել է տարեվերջին:

Ա. Զիրոյանը նշեց, որ Սևանա լճի անտառատարածքների էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու նպատակով «Սևան» ազգային պարկում արդեն իրականացվել է ծառատունկ, որի շրջանակներում պարկի աշխատկիցները վեց հա-ի վրա տնկել են սալորենու, բալենու, ծիրանենու և խնձորենու 600-ից ավելի ծառ:

Նշենք, որ ՀՀ պետբյուջեի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից հատկացված 198 մլն դրամի շրջանակներում (լճի հայելու նիշի 6 մետր բարձրանալու հետ կապված) «Սևան» ազգային պարկում 2005-2008թթ. մաքրվել են ջրի տակ անցնող 405 հա անտառատարածքներ և հիմնվել նորերը:

Օգոստոս 27, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր