Կրճատում են Արփա-Սեւան թունելի վերանորոգման ժամկետները

Կրճատում են Արփա-Սեւան թունելի վերանորոգման ժամկետները

ԷկոԼուր

Կառավարությունը 2012թ. սեպտեմբերի 6-ին որոշում ընդունեց, ըստ որի  Արփա-Սեւան թունելի վերանորոգման նախագծի իրականացման ժամկետը կրճատվեց: Նախագիծն իրականացվում է է  Աբու–Դաբի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ` ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Սկզբում ծրագիրը պետք էիրականացվեր մինչեւ 2017թ-ը: Այս մասին ասվում է  ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սեւան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի տնօրեն Ի. Ներսիսյանի` Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանին ուղղված նամակում: Ըստ նամակի` ժամկետը 2017 թվականն էր, գումարը 35 միլիոն դոլլար: Թե բացի ժամկետներից էլ ինչն է կրճատվել կառավարության նոր որոշմամբ, հայտնի չէ, քանի որ գումարի մասին, վարկի ծավալների եւ այլնի մասին որշման մեջ ոչինչ չկա:

Սեպտեմբեր 19, 2012 at 15:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր