Քի′չ կեր, Քի′չ խմի, որ մի բան էլ մնա մեր երեխաներին (տեսանյութ)

Քի′չ կեր, Քի′չ խմի, որ մի բան էլ մնա մեր երեխաներին (տեսանյութ)

ԷկոԼուր

Շորժայի ափերը  լավագույներից մեկն են Սևանում: Բայց զբոսաշրջությունը քիչ է: Նախկինում գյուղացիները ուրախ էին, քանի որ իրենց գյուղում բացվել էր վերամշակման ընկերություն, որը շահագործում էր հարևան  դունիտ-պերիդոտների հանքավայրը: Այժմ ընկերությունը չի գործում և մարդիկ զրկվել են աշխատանքից: Զբոսաշրջիկներին սպասարկելը պահանջում է հատուկ ուշադրություն և ափերի մաքրում: Ջուրը բարձրացել է, իսկ ափերը մասնակիորեն են մաքրվել. տեղ-տեղ արմատախիլ են արված, տեղ-տեղ թողել են, որոնք անցել են ջրի տակ: Իրավիճակը բնակիչներին դժգոհություն է պատճառում.

«...Դրա համար կան Երևանում նստած մարդիկ, դրա համար ազգային պարկերի ղեկավար կա, դրա համար մեծ մասշտաբներից` միլիոններիցա խոսում: Միլիոնները տրամադրող մարդը են գլխից կասեր, մինչև լիճը բարձրացնելը, գիտեր, որ մի 5-ը մետր բարձրացնելու է, կամ 10 մետր բարձրացնելու է, էս ափամերձ շրջանի ժողովրդին կասեր, ձեր ցավը տանեմ ոչ են միլիոն դոլարն եմ տալիս նավ առնեմ, որ բերեմ նավը ձգեմ ծառը հանի, ինձ ոչ մի բան պետք չի, ձրի ձեզ ենք տալիս, մենակ մարդավարի, կուլտուրական ծառերը հանեցեք, արմատով հանեցեք, մենք լիճը բարձրացնելու ենք, դագավորը տա, այս 10 մետրը մաքրելու ես, այս տասը ծառը քոննա ցավտ տանեմ, կյանքում մի հատ չյուղ չկա ստեղ, ափը մաքուր կլինի, ես նենց կհանեի որ, բոլորը կհանեին, համ ժողովրդին օգուտ կլինի.վառելափայտ, շինափայտ, համ այդքան փողը պետությանը կմնա, կտաներ մանկապարտեզի, դպրոցի, եսիմ ինչերի կօգտագործեր, հիմա բարձրացրել շինել է ճահիճ, իրենք էլ չեն իմանում թե ինչ են անում…

Օրինակ իրենք ի՞նչ էին իմանում ինչ են անում, լիճը ո՞նց էին մաքրելու: Լիճը մաքրելու էլ ենթակա չի, եթե միչև 10-ը մետր միչև խորքը ծառ կա արդեն, էլ նրան ոնցա մաքրելու, նավն էլ չի կարող ձգել, լիճը իրենք ավտոմատ կերպով փչացրել են…

Եթե լիճը բարձրանա, դաժը ծառերը մնան ջրի տակ, կենդանական աշխարհը նրա ընթացքում կուտի կվերջանա, կմաքրի, բայց ջուրը միշտ պիտի բարձրանա…

Նախ ժողովուրդը էլ ռիսկ չի անում ափի վրա մոտենա, կոճղերը վնասել են, էլ լիճը լողանալու պիտանի չի, ճահճացել մոծակի բույնա դառել, գորտի աշխարհա դառել, ափ գույություն չունի…

Ի՞նչա արել, հանքերը, որ օգտագործում են, երկու ծառ են հանել պատերազմ են սարքել, սաղ էս ափամերձ շրջանի սարերը, տես տարիներ ստեղծած բաները, լրիվ ավերակ արին, էլ բնություն չկա, լիճը առանց բնության ում է պետք, հեսա էս երկու ծառնել գնաց կորավ, էլ ովա՞ գալու ափին հանգստանա, հենա ոնցվոր Սահարայի անապատին լինես, բնություն պետք չի՞ մենակ ջուր է պետք…

Կյանքի գոյատևման, հարատևման առաջին պայմանը դա ջուրը և օդն է: Չմտածենք միայն այսօրվա պահով, մեզանով, ու եթե ես այսօր կուշտեմ ուրեմն արդեն պետք չի, որ հետագա սերնդի մասին մտածենք, հետագայի մասին մտածենք: Մի անգամ էլ, գոնե փորներս մի քիչ քիչ ուտի, քիչ խմի, մտածենք, որ մեր սերնդին էլ մի բան թողնենք, ոչ թե լրիվ հանածոները հանեցինք, ջուրը խմենք, ուտելիքն ուտենք, ծառերը կտրենք, սաղ վերացնենք ու մի հատ անապատ թողնենք եկող սերնդին, բա իրանք ին՞չ պիտի ասեն, ինչի՞ համար ենք ապրել, գոյատևել…»:



Սեպտեմբեր 26, 2012 at 17:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր