Ձեզ ստում են, որ Սևանի սիգ է, այս պայմաններում միայն կարասներ և ռակեր են (տեսանյութ)

Ձեզ ստում են, որ Սևանի սիգ է, այս պայմաններում  միայն կարասներ և ռակեր են (տեսանյութ)

ԷկոԼուր

«Թե ժամանակ ունենաք, նախ մի հատ ջրի մոտ կնկարեք ու կտեսեք, որ ահավոր վիճակ է. լրիվ արմատ, ծառի քոք, ճյուղ, կանաչ, կարճ ասած թույն: Սևանից բռնում են մենակ կարաս ու ռակ, ով որ կասի այստեղ սիգ է լինում, իշխան է լինում` սուտ է, ձեզ խափում են, բերում եսիմ որտեղի սիգն ու իշխանը խափում ծախում են ձեր վրա` քաղաքացու վրա»,- ասում է Հայրավանք գյուղի ձկնորսներից մեկը: Ինչպե՞ս ապրել լճի մոտ, եթե ձուկ չկա և զբոսաշրջիկներին չես գրավի, մարդիկ չգիտեն, որ ափը վատ վիճակում է:

Դավիթ Բադոյան, գյուղապետ.«Երբ, որ ծովը չէր բարձրացել, ես մի քանի նամակներ գրեցի Բնապահպանության նախարարին, որ այդ ափերի մաքրումը տվեք  համայնքներին: Այս մարդիկ գնում են փետին փող են տալիս, չեմ իմանում ինչ-ինչ ճանապարհներով վառելափայտ են բերում, թույլ տվեք այդ մարդկանց թող գնան այդ փայտերը իրանք կտրատեն, բերեն հա°մ լճի ափամերձ տարածքները մաքրեն, հա°մ էլ հասնի իրանց:  Դա ասեցի մի անգամ Զիրոյանին (Բնական ռեսուրսների կառավարման գործակալության պետ): Զիրոյանը նամակով ինձ պատասխանեց. «մեր պրոբլեմն է, մենք գիտենք, դա ձեր խնդիրը չէ, դա մեր խնդիրն է», բայց միթե՞ մենք այստեղ ապրում ենք այս ափում, մեր խնդիրը չէ: Չենք ասում ապօրինի, այլ օրինական դաշտ ստեղծեք, օրենսդիր պրոցես ստեղծեք, մենք էլ այդ օրենքից օգտվելով անենք….Այս գյուղի տակ կաբելի գործարանի պանսիոնատ կար, հիմա այդ կիսաքանդած տները դուք տեսնում եք: Ես պրն. Մովսիսյանի (Սեևանա լճի երկու հանձնաժողովների նախագահ) մոտ եղել եմ, ասել եմ Վլադիմիր Միհրանիչ, այդ շենքերը մնացել են լճի մեջ` շինություններ, պանելներ, բետոններ, արմատուրաներ, ցանկապատի հենասյուներ, այլ բաներ: Լիճը բարձրացել է, չեն քանդում, ոչ ոք դրանով չի զբաղվում, հիմա դրանից հետո լինելու է լողամիջոցների շարժ, լողորդների շարժ, լինելու են ձկների հետ կապված աշխատանքներ և այդ մնացորդները մեզ վնաս են տալու: Երբ ասում եմ, ասում է. «Դավիթ  ջան գիտես, դրանք պիտի տերերը մաքրեն»: Այսօր տերերը այդ միջոցները չունեն, որ մաքրեն կամ չեն ուզում մաքրեն, իրանց փողը չեն դնում մաքրելու, բա էս պետության մեջ ո՞նց պիտի լինի, էս շինության մնացորդները ո՞նց լճից մաքրվի: Եթե լիճը թողնեն այս տարի էլ տենց մնա, 30սմ էլ բարձրանա, դրա մաքրելը անհնարին կլինի: Այսօր Սևանին գլոբալ պետական միջոցառում է պետք…»:

Սևանի ջրի բաց թողնման հետ կապված բնակիչների մոտ այլ տարբերակներ էլ կան. «Որ ասում էին, ջուրը կարող ենք ծախել արաբներին, ասենք, նավթի արժողությամբ,ինչ-որ ընդունելու միտք էր: Դուք բռնում ծախում եք կամ չեք էլ ծախում, թողնում եք ջուրը գնում լցվում է Թուրքիա, Պարսկաստան, այսօր բոլոր ջրամբարներում ձյուն կա, գնում են նախագահին կամ վարչապետին ներկյացնում են թե ջրամբարներում ջուր քիչ է, իրենք էլ ընդունում են, որ քիչ է` սկսում են բացել…»:

 

Սևան ազգայի պարկի հետ բարդ հարաբերություններ են. « 77 թվից սկսած, որ ստեղծվեց ազգային պարկ, այն երբեք Սևանին օգուտ չի տվել, բացի վնասից: Ես հայտարարում եմ ամբողջ աշխարհին, որ պետք լինի կասեք Բադոյան Դավիթն էր ասում, ես կգամ պատասխանը կտամ,-ասած գյուղապետը»:



Սեպտեմբեր 28, 2012 at 13:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր