Նրանցից ո՞վ կպատասխանի Արգիճի ՓՀԷԿ-ի վթարից պատճառված վնասի համար

Նրանցից ո՞վ կպատասխանի Արգիճի ՓՀԷԿ-ի վթարից պատճառված վնասի համար

ԷկոԼուր

Հուլիսի 18-ին վթարվեց Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակը, եւ ջրի հոսքը մեծ վնաս պատճառեց մարդկանց, նրանց աճեցրած բերքին, շրջակա միջավայրին եւ Սեւանա լճի էկոհամակարգին: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ԷկոԼուրը, SOS Արգիճի խումբը, Գավառի Օրհուս կենտրոնը բազմիցս դիմել են Բնապահպանության նախարարություն` հայտարարելով այն մասին, որ «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն անօրինական փոքր ՀԷԿ է կառուցում, որի փաստաթղթերը ժամկետանց են: Տեսչական ստուգմներ անցկացնելու եւ անօրինական շինարարարությունը դադարեցնելու պահանջին Բնապահպանության նախարարությունը ոչ մի կերպ չարձագանքեց: 

Արդյունքում փոքր ՀԷԿ-ը կառուցվեց եւ սկսեց էլեկտրաէներգիա ստանալ 2013թ-ին մի նախագծով, որի փաստաթղթերը թվագրված են 2006 թվականով: Դրա հետ մեկտեղ նշենք, որ 2006թ. նախագծում նշված չափանիշները մոտ են սամանային նորմաներին: Միայն նշենք խողովակների տրամագիծը` 1700մմ:

Շինարարությանն իրենց «համաձայնությունը» տվել են մոտակա համայնքների համայնքապետերը, թեպետ գիտեին, որ այդ «համաձայնությունն» անօրինական է, եւ իրենց ստորագրությունները դրել են այն թղթերի տակ, որոնց դեմ են հանդես գալիս բնակիչները: ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել: «Հիդրոկորպորացիա» ընկերությունը արտոնագիր ստացել է Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Վերակառուցման եւզարգացման եվրոպական բանկը, թեպետ ուղղակիորեն վարկ չի տրամադրել «Արգիճի» ՓՀԷԿ-ի համար, սակայն տեխնիկական աջակցություն է ցուցաբերել «Հիդրոկորպորացիա» ընկերությանը Մաքուր զարգացման մեխանիզմների (CDM) շրջանակներում: Դրա հետ մեկտեղ, բանկը պետք է դիտարկեր բոլոր հնարավոր ռիսկերը եւ հետեւանքները, ինչպես նաեւ տվյալ նախագծի օրինականության հիմնավորումները:

Այդպիսով, հացեր են առաջանում` 1) ինչպե՞ս կբաշխվի մարդկանց պատճառված վնասի պատասխանատվությունն այս գործընթացում ներգրավված բոլոր կառույցների` «Հիդրոկորպորացիա» ընկերության, Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Բնապահպանության նախարարության, անօրինական փաստաթղթերը ստորագրած համայնքապետերի միջեւ, 2) ի՞նչ չափով են մտադիր այդ պատասխանատու գերատեսչությունները փոխհատուցել մարդկանց կրած կորուստները:

Վթարից արդեն 5 օր է անցել, բայց ոչ մի կառույց ոչ մի կերպ չի արձագանքել:

 

Լուսանկարը Վարդան Գալստյանի

Հուլիս 24, 2013 at 14:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր