ՀՀ կառավարությունն օրակարգից հանեց «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին արտոնությունների տրամադրումը մերժող որոշման նախագիծը

ՀՀ կառավարությունն օրակարգից հանեց «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին արտոնությունների տրամադրումը մերժող որոշման նախագիծը

ԷկոԼուր

Օգոստոսի 15-ին ՀՀ կառավարությունը չմերժեց  Արգիճի փոքր ՀԷԿ-ը կառուցող «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին: Գործադիրի նիստի օրակարգից անհայտ պատճառով հանվել է «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգումը մերժելու մասին որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ ԷկոԼուրը օգոստոսի 14-ին հրապարակեց այս որոշման նախագծի վերաբերյալ տեղեկատվություն, որը պաշտոնական փաստաթղթերի միջոցով ապացուցում էր «Հիդրո Կորպորացիա» ընկերության գործողությունների ժամկետնանց լինելը:

«Հիդրո Կորպորացիա»-ն Արգիճի փոքր ՀԷԿ-ը կառուցում է Սեւանա լիճ թափվող ամենախոշոր գետի վրա, ինչն առաջացրել է բնապահպանների եւ տեղի բնակչության վրդովմունքը: Շինարարությունն ապօրինի է, խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը: Սոցիալական խնդիրներն էլ այն են, որ համայնքները զրկվում են ոռոգման ջրից:

Սույն թվականի հուլիսի 18-ին վթարվեց Արգիճի ՓՀԷԿ-ի խողովակաշարը, եւ ջուրը ողողեց տեղի ցանքատարածությունները: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց SOS Արգիճի նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գալստյանը, դեռեւս ընկերությունը չի փոխհատուցել բնակիչներին պատճառված վնասի համար: 

Օգոստոս 15, 2013 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր