

ԱրմԻնֆո
Ծովի մակարդակից բարձր մինչեւ 1905մ Սեւանի բարձրացումից հետո ջրի տակ կանցնեն 1967 բնակելի շինություններ: Այդ մասին հայտնեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Նրա խոսքերով այդ շինություններից միայն 481-ն են գրանցված անշարժ գույքի կադաստրում (նրանցից 263-ը «Լավանդա Սիթի»-ի քոթեջներն են): Մնացած 1216-ը Սեւանի մոտ անօրինական կերպով են կառուցվել: Ինչպես նշեց Վ. Մովսիսյանը, պետության փոխհատուցման վրա կարող են հույս դնել միայն օրինական շինությունների տերերը (նրանց ընդհանուր կադաստրային արժեքը 2,5 միլիարդ դրամ է): Բնակելի շինություններից բացի ջրի տակ կանցնեն նաեւ 806 վարձակալված հողատարածքներ, որոնցից 107-ը անօրինականորեն են վարձակալվել: Բացի այդ, ջրածածկ կլինի 15 կմ ճանապարհահատված:
… Վ. Մովսիսյանի խոսքերով` ենթադրվում է, որ տարեկան Սեւանի մակարդակը պիտի բարձրանա 20-21սմ: Այդպիսով` ծովի մակարդակից բարձր մինչեւ 1903,5մ նիշը Սեւանը «կհասնի» միայն 2031թ.:
Նոյեմբեր 12, 2009
