Բնապահպանական տեսչությունը սկսել է զբաղվել Երեւանում սիգի ապօրինի վաճառքով

Բնապահպանական տեսչությունը սկսել է զբաղվել Երեւանում սիգի ապօրինի վաճառքով

ԷկոԼուր

Բնապահպանական տեսչությունը սկսել է զբաղվել Երեւանում սիգի ապօրինի վաճառքով:  ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության դեկտեմբերի 3-ին տարածած հաղորդագրության համաձայն` Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավվել է 56 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Տեսչության բացահայտումներն այս ուղղությամբ եղան այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին Սեւանի սիգի վաճառքի մասին նյութեր: ԷկոԼուրն էլ էր ահազանգ ստացել, որ Փակ շուկայի մոտ սիգ են վաճառում, ինչի մասին հրապարակել է: Նշենք, որ մինչ այդ հրապարակումները բնապահպանական տեսչության բացահայտումները չէին առնչվում սիգի վաճառքին, որը Երեւանում արդեն մի քանի ամիս բացահայտորեն իրականացվում է:

Հիշեցնենք, որ գերորսի պատճառով Սեւանում այսօր սիգի արդյունագործական պաշարներ չկան. Մնացել է ընդամենը 7-8 տոննա:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել 2013-2014 թթ. Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Հրամանով սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում 2013թ. դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 25-ը պետք է դադարեցվի Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

Դեկտեմբեր 04, 2013 at 12:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր