«Ռուս-Հիդրո»-ի պատասխաններից գոհ չեն

«Ռուս-Հիդրո»-ի պատասխաններից գոհ չեն

ԷկոԼուր

Հունիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արամայիս Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքները հասարակայնության նեկայացուցիչներին չեն գոհացրել: Այս մասին  ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը։ Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Սեւանա լճից ջրբացթողումների հարցը։ Ըստ հասարակական սեկտորի՝ Սևանա լճից ջրբացթողումների քանակի ավելացումն ուղղակի կապ ունի Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների համալիրի շահագործման հետ: «Ես նամակ եմ գրել նախարար Արամայիս Գրիգորյանին, որում նշել եմ, որ Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողումները արվում է Սևան-Հրազդան կասկադի համար, որպեսզի «Ռուս Հիդրո» ՓԲԸ-ն կարողանա ավել էլեկտրոէներգիա արտադրել»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:  Վերջինիս նամակի հիման վրա էլ նախարարությունում անցկացվել էր հանդիպում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Հունիսի 18-ին ԷկոԼուրի հետ զրույցում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել էր, որ իր կարծիքով հանդիպման ժամանակ հասարակական սեկտորը ստացել է սպառիչ պատասխաններ: Մինդեռ պարզվում է, որ պատասխանները գոհացուցիչ չեն եղել։
«Մենք գոհ ենք, որ նախարարը մեզ աջակցել է և կազմակերպել է նման հանդիպում, բայց մենք գոհ չենք «Ռուս Հիդրո»-ի պատասխաններից: Մեր տնտեսագետ Արամ Գրիգորյանի վերլուծությունները չեն համընկնում այն տվյալների հետ, որը բերել է «Ռուս Հիդրո»-ն` որքան ջուր է բաց թողնվում, որքանով է կասկադի էլեկտրաէներգիա արտադրելը կախված ջրբացթողումներից և այլն...մեզ համար դա բաց մնաց,- ասաց Սիլվա Ադամյանը,- Մեզ համար անհասկանալի էին այն թվերը, որոնք ներկայացրեց «Ռուս-Հիդրո»-ն: Նա չկարողացավ լուրջ հիմնավորում բերել, որ Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողումները կապ չունեն կասկադի էլեկտրաէներգիա արտադրելու հետ»:

Նշենք, որ Ասիական զարգացման բանկից, որը 25 միլիոն դոլլարի վարկ է հատկացնում Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար, ոչ ոք ներկա չէր հանդիպմանը:

Հունիս 19, 2014 at 17:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր