

ԷկոԼուր
Սեւանի ափին նոր հանրային լողափ կստեղծվի: Հոկտեմբերի 1-ին գործադիրը որոշում ընդունեց, որով «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 9.0 հեկտար հողամասը առանձնացվեց N 8 հանրային լողափի կազմակերպման համար: Որոշման մեջ նշվում է, որ տվյալ տարածքի 67.2 տոկոսը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր:
Նշենք, որ Սեւանա լճի մակարդակը նախատեսվում է մինչեւ 2030 թվականը բարձրացնել 1903.5 մ, իսկ ալիքի բարձրությունը հաշվարկվել է, որ կլինի 1905 մ: 1905 մետր նիշից ներքեւ գտնվող շինությունները ենթակա են ապամոնտաժման:
Հոկտեմբեր 01, 2015 at 18:32
