ՀՀ բնապահպանության նախարարության պարզաբանումը Սևանա լճի մակարդակի վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարարության պարզաբանումը Սևանա լճի մակարդակի վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է, թե ինչու է իջել Սևանա լճի մակարդակը: Պարզաբանման մեջ ասված է.

«Ի պատասխան վերջին օրերին մամուլում/ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակի իջեցման վերաբերյալ/ տարածված մտահոգությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը հայտնում է, որ ս/թ սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.34մ /2014թ. նույն օրվա 1900.29մ-ի համեմատ/:

Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողնումը շարունակվել է մինչև ս/թ սեպտեմբերի 12-ը: Լճի մակարդակն այդ օրվա դրությամբ, ըստ  ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրած տվյալների` կազմել է 1900.30մ:

Շահագրգիռ գերատեսչությունների կողմից ստեղծված խումբը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին կապարակնքել է «Սևան» ՀԷԿ ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները (վահանակները և շարժաբերները), որից հետո Սևանա լճից ոռոգման կամ այլ նպատակներով ջրի բաց թողնում չի իրականացվել:

Լճի մակարդակի ևս 6սմ-ով իջեցումը պայմանավորված է ջերմաստիճանի նվազմամբ և լճի մակերևույթից գոլորշիացմամբ:

2015 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.24մ, ինչը 2014 թվականի հոկտեմբերի 21-ի (1900.17մ) համեմատությամբ ավելի է 7սմ-ով»:

Հոկտեմբեր 22, 2015 at 16:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր