ՍԵՎԱՆ. ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԱՎ ՏԵԽՆԻԿԱ Է ՀԱՐԿԱՎՈՐ

ՍԵՎԱՆ. ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԱՎ ՏԵԽՆԻԿԱ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Panorama.am

Սևանի ափամերձ տարածքների և լճի մակարդակի բարձարցման հետևանքով ջրի տակ մնացած կոճղերի ու ծառերի արմատների մաքրման աշխատանքները թույլ են տալիս լավագույն տարբերակի մասին մտածել: 
 
Այս մասին փաստել է նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` Սևանում օրերս կայացած խորհրդակցության ժամանակ: Ջրածածկ եղած անտառների մաքրման գործում թերություններ են հայտնաբերվել: 
 
Այս առիթով Panorama.am-ը զրուցեց «Սևան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանի հետ: Վերջինս նշեց, որ մաքրման աշխատանքնաներ կատարվել են, սակայն լավ արդյունք ունենալու համար լավ տեխնիկա է հարկավոր, որը, սակայն ո'չ ազգային պարկն ունի, ո'չ էլ` բնապահպանության նախարարությունը: Ա. Գնդոյանի հավաստմամբ` հիմնականում, թերությունները վերաբերում են լճի տիղմածածկ տարածքին ու երբեմնի անռատածածկ տարածքին, քանի որ լճի մակարդակի բարձրացման հետևանքով կտրած ծառերի կոճղերը մնացել են ջրի տակ ու այդպիսով ջուրը մամռակալում է: «Մենք անցյալ տարի էլ մեր ձեռքի տակ եղած տեխնիկայով մաքրման աշխատանքներ կատարեցինք, սակայն, ինչպես ակնհայտ է, այդպիսի տեխնիկայով նմանատիպ աշխատանք հնարավոր չէ իրականացնել, մեզ այժմ լավ տեխնիկա է հարկավոր»,- ասաց Ա. Գնդոյանը: 
 
Ըստ նրա, մամուռից, ծառի ճյուղերից ու կոճղերից մաքրվել է շուրջ 600 հա տարածք, սակայն գրեթե այդքան էլ հարկավոր է մաքրել: Մասնավորապես, «Սևան» ազգային պարկի տնօրենի հավաստմամբ, 380 հա տարածք պետք է մաքրել ճահճի մեջ, և 170 հա տարածք` ջրի մեջ: Ա. Գնդոյանը նշեց, որ աշխատանքների իրականացման համար նախարարությունը մրցույթ է հայտարարել, որ հնարավոր լինի անհրաժեշտ տեխնիկա բերել ու մաքրել տարածքները: 
 
Հիշեցնենք, որ վերջին ` 2010 թ. հունվարի 1-ի տվյալների համաձայն, Սևանի մակարդակը կազմել է 1899.23 մ: Իսկ 2009-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների դրությամբ լճի մակարդակը կազմել է 1899.28 մետ, որը 2008-ի համեմատ բարձր էր 6 սմ-ով:
 
Իսկ 2008 թվականին մաքրման աշխատանքներ էին կազմակերպվել Սևանի թերակղզու Սուրբ Հովհաննես Մկրտիչ ու Սուրբ Առաքելոց եկեղեցիների հարակից տարածքներում: Եկեղեցու հարակից տարածքներից բացի` մաքրման աշխատանքներ տարվել են նաև Աղթամար հուշահամալիրի շրջակա տարածքում: 2008-ի այդ մաքրման աշխատանքների հիմնական նպատակը տարածքները կենցաղային աղբից մաքրելն էր: 
 
Այդ նույն տարին էլ` Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված, լճի մաքրման աշխատանքները հետաձգվեցին մինչև 2008-ի հոկտեմբեր:

Նշենք, որ բնապահպանների հավաստմամբ` Սևանա լիճն աղտոտված է ոչ միայն ծառերի ճյուղերով, այլև` լճի մակարդակի բարձրացումից հետո լճում մնացած կտրած ծառերի բներով, որոնց պատճառով էլ լիճը մամռակալում է:

Մարտ 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր