«ԼԱՎԱՆԴԱ ՍԻԹԻԻ» ՔՈԹԵՋՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՎԱՍՏՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

«ԼԱՎԱՆԴԱ ՍԻԹԻԻ» ՔՈԹԵՋՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՎԱՍՏՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

ԱրմԻնֆո

«Լավանդա Սիթիի» քոթեջների անօրինականությունն անուղղակի հավաստում է ստացել:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո տխրահռչակ համալիրի մեջ է մտնում 263 քոթեջ, որից 232-ն արդեն վաճառված է: Ուշագրավ է, որ բոլոր այդ տները գտնվում են ծովի մակարդակից 1905 մետր ցածր մակարդակի վրա, և Սևանա լճի բարձրացումից հետո դրանք կհայտնվեն ջրի տակ: Բացի այդ, Վերահսկիչ պալատի տվյալներով, քոթեջների կառուցումն ուղեկցվել է մի շարք մեքենայություններով, և երկրի պետբյուջեն զրկվել է խոշոր չափերի հարկային վճարումներից: Վերահսկիչ պալատը «Լավանդա Սիթիին» առնչվող նյութերն արդեն ուղարկել է դատախազություն, սակայն արդյունքում գործը փակվել է:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է իրազեկ աղբյուրը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի վերջին նիստում բուռն բանավեճերի արդյունքում օրինական կառույցների ցուցակը, որոնց տերերը կարող են փոխհատուցում ակնկալել Սևանում ջրի մակարդակի բարձրացման դեպքում, կրճատվել է գրեթե երկու անգամ: Այդպիսով` եթե ավելի վաղ խոսվում էր անշարժ գույքի կադաստրում գրանցված 481 բնակելի կառույցի, ապա այժմ` 218-ի մասին: Աղբյուրի համաձայն, ցուցակից հանվել են «Լավանդա Սիթիի» քոթեջները:

Ապրիլ 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր