

Արմենպրես
Սեւանի մակարդակն ապրիլին շարունակել է կտրուկ բարձրանալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գավառի օդերեւութաբանական կայանից, այսօրվա դրությամբ, Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1899.53 մետր բարձրության վրա, ինչը 55 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Իսկ այս տարվա մարտի 19-ից ապրիլի 19-ը Սեւանի մակարդակը բարձրացել է 16 սմ-ով:
Ապրիլ 22, 2010
