Կառավարությունը Սեւանա լճից ջրբացթողումների ծավալը հասցրեց 270 միլիոն խմ-ի

Կառավարությունը Սեւանա լճից ջրբացթողումների ծավալը հասցրեց 270 միլիոն խմ-ի

ԷկոԼուր

Օգոստոսի 14-ին գործադիրը որոշում ընդունեց Սեւանա լճից 2014թ-ի ջրառի չափը հասցնել 270 միլիոն խմ-ի: Սեւանի ջրով ոռոգումը կապահովվի մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը:

Նշենք, որ 2014թ-ի ապրիլի 23-ի 432-Ա որոշմամբ Սևանա լճից բաց թողնվեց 170 միլիոն խմ ջուր, իսկ 2014թ-ի հուլիսի 17-ի 696-Ա որոշմամբ Սևանա լճից ջրառի չափը հասցվեց 245 միլիոն խմ-ի:

Հիշեցնենք, որ Սեւանա լճիջ ջրառի առավելագույն չափը 170 միլիոն խմ է: Սակայն կառավարությունը Արարատյան դաշտի սակավաջրության պատճառով 8000 հեկտարից ավելի հողատարածքների ոռոգման համար առաջարկ ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովին փոփոխություն մտցնել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որով Սեւանա լճից ջրառի առավելագույն չափը սահմանվեց 270 միլիոն խմ: Պատասխանատու պաշտոնյաները չեն բացառում, որ հաջորդ տարիներին Սեւանից նույնպես հավելյալ ջուր կվերցվի:

Նշենք, որ նախորդ տարվա համեմատ Սեւանա լճի մակարդակը, ըստ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի, իջել է 9 սմ-ով:

Օգոստոս 14, 2014 at 18:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր