

ԷկոԼուր
ՀՀ Ազգային ժողովի 1999-2003թթ. 2-րդ գումարման սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Սևանա լճի մասին» օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը բաց նամակով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` դադարեցնելու Սևանա լճի հետ կապված ծրագրերը:
Նամակում ասված է. «Պարոն նախագահ ` ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է վերդառնալ «Սևանա Լճի մասին» օրենքի ոգուն և տառին:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է` «Կենտրոնական անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:
Սևանա լճի ափերում արհեստական ձկնաբուծության 74 ֆերմերների ստեղծումը, որը հղի է լիճ լցնելու տարեկան 50000 տ. արհեստական կերեր ազոտական, ֆոսֆորական և այլ վիտամինային քիմիական խառնուրդների ձևով, որոնք կնպաստեն լճի ճահճացման գործընթացին, այսինքն էրֆտրոֆացմանը, հենց օրենքում բերված վնասակար ազդեցության վառ օրինակներից է: Եվ սրա հետ մեկտեղ այն առաջարկությունը, որ առաջիկա հինգ տարում Սևանա լճից ջրառը ավելացնել 70 մլն խ.մ., այսինքն սահմանված 170 մլն.խ.մ. հասցնելու 240 մլն խ.մետրի իր մեջ լճի համար մահացու վտանգ է պարունակում, որպես խմելու ջրի ստրատեգիական պաշար, որպես այդպիսին մենք լիճը կկորցնենք: Եվ ընդհանրապես լճի մակերևույթի բարձրացման գործընթացը կանգնեցնելը, ուղղակի կնպաստի նրա ճահճացման գործընթացին, դրանից հետո անգամ ջրի 6 մետրի բարձրացումը վիճակը չի փրկի, մենք գործ կունենանք Սևանա լճի էկո համակարգի անդառնալի կորստի հետ:
Ուղղակի անհասկանալի է, թե ինչու ջրի պաշարների պլանավորված և ըստ էության ֆիզիկապես գոյություն ունեցող պաշարները չեն լցվում Սևանա լիճ: Խոսքը Կեչուտի ջրամբարում Արփա գետից կուտակվող տարեկան 250 միլ. Խ. մետր ջրի մասին է, ևս տարեկան 165 մլն. խ. մետր Որոտանից եկող ջրերի և եթե գումարենք Սևանա լճի ջրհավաք ավազանից, լիճ թափվող բնական գետերից կուտակվող 170 մլն. Խ.մ. ջուրը, ապա կստացվի 585 մլն.խ.մետր ջուր և եթե անգամ լճից վերցվի տարեկան ոչ թե 170, այլ առաջարկվող 240 մլն.խ.մետր ջուրը, ապա միևնույն է լիճ լցվող ջրային պաշարների դրական հաշվեկշիռը կապահովվի, ինչու այս գործողությունը չի կատարվում, որն է պատճառը, իսկ պատճառը մեկն է 12 տարի օրենքը ընդունելուց հետո, համալիր ծրագիրը ընդունելուց հետո Արփա-Սևան ջրատարի վերանորոգումը չի ավարտվում, 48 կմ. Երկարություն ունեցող ունիկալ ջրատարը, որը արժեցել է 1 միլիարդ 250 մլն սովետական ժամանակների ռուբլի, բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի բարդ պայմաններում իրականացվող շինարարական աշխատանքներով կառուցվել է 11 տարում, մինչդեռ այդ ջրատարի վերանորոգումը արդեն 12-ից 13 տարի է չի ավարտվում: Չի սկսվում և չի ավարտվում Եղվարդի ջրամբարի շինարարությունը, որը Արարատյան դաշտին լրացուցիչ կտա տարեկան շուրջ 100 մլն.խ.մետր ջուր:
<Սևանա լճի մասին> օրենքի նախաբանում ասված է` <Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է>: Հենց ջրերի և ոչ թե ձկների: Չնայած ձկները Սևանա լճի էկոհամակարգի անբաժանելի և իհարկե կարևոր մասն են: Սակայն օրենքը նախատեսում է ձկնապաշարների պահպանման և ավելացման միմիայն բնական ճանապարհը, որը չի վնասի ջրերի որակը, այլ ճիշտ հակառակը: Եթե մենք ապահովենք Սևանա լճի ջրերի մաքրումը, թթվածնային և ջերմաստիճանային ռեժիմի այն է սառնության և զուլալացման պահպանմանը (որը պայմանավորված է միմիայն լճի մակարդակի անշեղ բարձրացմամբ), լիճ լցվող գետերը ազատենք փոքր Հէկերից, կարողանանք պայքարել ձկնագողության դեմ, ապա լճի ձկնային էնդիմիկ պաշարները, ոչ թե արհեստական ոչ մի արժեք չունեցող <փայտյա> ձկների, այլ ցեղական և կպահպանենք և կավելացնենք:
Անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք և խորը հիմնավորված գիտական մտոցեում, միայն այդ դեպքում մենք կպահպանենք առաջին հերթին մեր սերունդների համար մեր ազգային գանձը և ինչու չէ տարածաշրջանի և համայն մարդկության համար եզակի քաղցրահամ ջրի ստրատեգիական պաշարները: Որովհետև բնապահպանությունը չի ճանաչում սահմաններ, կրոնական, քաղաքական և ազգային պատկանելիություն, դա համամարդկային խնդիր է»:
Մարտ 11, 2014 at 15:29
