

ԷկոԼուր
Սեւանա լճի ափին` Ծափաթաղ գյուղում, ԼՂՀ-ի Դրմբոնի հանքավայրը շահագործող «Բեյզ մեթլս» ընկերության (Վալլեքս խմբի ընկերություններ) աշխատակիցները պատրաստվում են հանգստյան տների համալիր կառուցել: Նախագծով նախատեսված է կառուցել 30 տնակ 2,5 հա տարածքում` Սեւանա լճի մակարդակից 1905 մետր նիշից բարձր գոտում: Հասարակական լսումները եղան ամռանը` օգոստոսի 6-ին, Ծափաթաղ գյուղում:
Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյան. « Թուֆենկյան հյուրանոցային համալիրը Ծափաթաղում արդեն գործում է 10 տարուց ավելի, եւ տեսնելով դրա դրական բոլոր հետեւանքները, խիստ դրական եմ մոտենում, որ երկրորդը լինի արդեն անմիջապես ծովափին, որովհտեւ այդ շինարարության ժամանակ կաշխատեն համայնքի բնակիչները, նույնիսկ նրանք, ովքեր որ մեկնել են քաղաք… Մյուս ընտանիքները, որոնք չեն ընդգրկվի այդ աշխատանքների մեջ, իրենք էլ կիրացնեն իրենց մթերքը: Այսօր գյուղատնտեսական իրենց կարտոֆիլը, իրենց լոբին, իրենց ձուն, իրենց կաթը, պանիը, եւ այլն: Այսինքն` դա եւս զուգահեռ նպաստում է, որպեսզի գյուղն ինչ-որ տեղ առաջընթաց ունենա, այսինքն` գյուղացիները օգուտ ունենան…. Եթե բնապահպանական խնդիրներ չի առաջացնում, սա համայնքի համար խիստ դրական ծրագիր է»:
Նախագծող Հովիկ Նիկողոսյանը հատուկ բացասական ազդեցություն չի տեսնում: «Միակ ազդեցությունը, որ կարող է լինել շրջակա միջավայրի վրա, դա կենցաղային կեղտաջրերին է վերաբերում: Սակայն այստեղ դրված են գերմանական նոր մաքրման կայաններ, որոնց արդյունավետությունը կազմում է 98-99 տոկոս: Եւ դրա պարզվածքը կարելի է օգտագործել հենց նույն տարածքի կանաչապատման ոռոգման համար»,- հասարակական լսումների ժամանակ ասել է նա:
Հասարակական լսումների մասնակիցները հավանություն տվեցին նախագծին:
Հոկտեմբեր 31, 2012 at 14:10
