Ներկերում կապարի օգտագործման դեմ միջազգային շաբաթ

Ներկերում կապարի օգտագործման դեմ միջազգային շաբաթ

Ամեն տարի հոկտեմբերին անցկացվում է ներկերում կապարի օգտագործման դեմ միջազգային շաբաթ: 2020թ-ին այդ շաբաթը հայտարարված է հոկտեմբերի 25-31-ը: Ենթադրվում էր, որ այս տարի աշխարհի երկրներն ու ընկերությունները կհրաժարվեն ներկերում կապարի` մարդու առողջության և մասնավորապես՝ երեխաների համար ամենավտանգավոր քիմիական նյութերից մեկի օգտագործումից:

Այնուամենայնիվ, սպասելիքները չեն արդարացվել, և նախատեսված նպատակը դեռ չի իրականացվել: Կապարի միացությունները դեռ հայտնաբերվում են ներկերում, որոնք վաճառվում են աշխարհի երկրների մեծ մասում՝ հիմնականում լուրջ վնաս հասցնելով զարգացող երկրների երեխաների առողջությանը:

Ցավոք, միջազգային մակարդակում կապարի ներկերի օգտագործումն արգելող օրենք այդպես էլ չի հաջողվել ընդունել։ Մինչ օրս միայն 77 (40%) երկիր է ընդունել ներկում կապարի օգտագործման սահմանափակումներ, և տասից պակաս երկրներ են սահմանել արդյունաբերական և կենցաղային օգտագործման ներկերում կապարի պարունակության վերաբերյալ Գլոբալ դաշինքի առաջարկած սահմանային քանակները:

Աղտոտիչների վերացման հարցերով միջազգային ցանցը (IPEN) և Մասնագիտական գիտելիքների միջազգային ասոցիացիան (Occupational Knowledge International) հետազոտել են ներկերի հազարավոր նմուշներ 59 երկրում (հիմնականում զարգացող երկրներում): IPEN–ի կայքում հայտարարվում է, որ «այդ ներկերից շատերը պարունակում են կապարի շատ բարձր մակարդակ, որը գերազանցում է 10 000 մմմ-ն (ppm) (ներկի չոր քաշի համար)»: Գլոբալ դաշինքի առաջարկած վերին սահմանը 90 ppm է:

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ԵԱՏՄ-ի բանակցային գործընթացին` կապարի նվազեցրած պարունակությամբ նոր տեխնիկական կանոնակարգի քննարկման վերաբերյալ:

Այնուամենայնիվ, գործընթացը դանդաղ է ընթանում, ինչը զարմանք է հարուցում:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն ամեն տարի մասնակցում է միջազգային գործողությունների շաբաթին` իր ներդրումը բերելով այս նպատակի առաջխաղացմանը: Այս տարի ՀԿՀԱԱՇՄ-ն իրականացրել է հետևյալ գործողությունները։

  • Խնդրի ներկայացման և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ համապատասխան նախարարություններին ուղղվել են դիմում-նամակներ։
  • Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչների համար անցկացվել են առցանց սեմինարներ: Սեմինարի մասնակիցներին տրամադրվել են տեղեկատվական նյութեր: Նյութերը տեղադրված են հանրակրթական դպրոցների կայքերում:
  • Կապար պարունակող ներկերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 3 պաստառ թարգմանվել է հայերեն և ցուցադրվել www.awhhe.am կայքում։ 
    • 1. Կապարով թունավորումների միջազգային շաբաթ
  • Իրականացվել է տեղեկատվական արշավ 6 մարզի 16 համայնքի բնակիչների համար Շիրակի մարզ, Գեղարքունիքի մարզ, Արագածոտնի մարզ, Կոտայք մարզ, Արարատ մարզ, Արմավիրի մարզ:
  • Կապարային ներկերի դեմ պայքարի միջազգային քարոզարշավի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է www.awhhe.am և www.ecolur.org կայքում:՝ 

Նոյեմբեր 02, 2020 at 17:24

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր