ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՆ ՈՒ ԱՅՆ ԻՐԱՑՆԵԼԸ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ

ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՆ ՈՒ ԱՅՆ ԻՐԱՑՆԵԼԸ  ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ

Aysor.am

Հաղորդագրություն էր ստացվել, որ դարձյալ, արդեն որերրորդ անգամ Գառնու ձորից «Քարերի սիմֆոնիային» մաս կազմող քարեր են հանվում` առանց պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենաներով:

ՀՀ Բնապահպանության նախարարության Հասարակայնության հետ կապերի պետ Արծրուն Պեպանյանը Aysor-ի հետ զրույցում հաստատեց, որ երկու օր առաջ ահազանգ է ստացել Գառնու ձորից բեռնատարներով քարեր հանելու վերաբերյալ, տվյալները փոխանցվել են ՀՀ բնապահպանության նախարարության Կոտայքի մարզի տեսչություն:

Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման Հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ հսկողությունը իրականացնում է Կոտայքի մարզի տեսչությունը:

«Եթե նման ահազանգեր են լինում, տեսչությունն է զբաղվում այդ հարցերով»,- շեշտեց Արամ Աղասյանը և հավելեց, որ Հայաստանում 200 անուն հուշարձան կա, ըստ էության` համայնքի վրա է հսկողությունը դրված, բայց քանի որ չկա անձնգիր, չկա դրանց հետ կապված սահմանների քարտեզագրված տարբերակ, հսկողությունը կատարվում է համյանքի և մարզային տեսչության միջոցով:

«Կոտայքի տեսչությունը իրավունք ունի մեղավորներին բռնել, արձանագրություն կազմել, նշանակել տույժ, տուգանք»,- տեղեկացրեց Արամ Աղասյանը:

Կոտայքի մարզի Գառնի համայնքի գյուղապետ Աշոտը` ազգանունը չնշեց, Aysor-ի հետ զրույցում ասաց. «Ես գյուղում չեմ, ըտենց ինֆորմացիա չունեմ, ես գիտեմ, որ տեսչությունից մարդ է եկել, ձորերը ման եկել»:

Իսկ այն հարցին, որ երկու օր առաջ ահազանգ է ստացվել, թե Գառնու ձորից քարեր են հանվում, Աշոտը պատասխանեց. «Հարգելի'ս, ինֆորմացիան ձեզ են տալիս, ինձ չեն տալիս, ի՞նչ իմանամ»:
«Ըտնեց բան ես չեմ նկատել, որ Գառնու ձորից քար կտրեն, տանեն»,- ասաց նա և հարցրեց, թե արդյո՞ք ձայնագրում ենք մեր խոսակցությունը, դրական պատասխանից հետո` «ինչի՞ համար եք ձայնագրում, ես չեմ կարող խոսել ձայանգրելուց» և հեռախոսն անջատեց:

Ավելի ուշ զանգահարեց ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը և տեղեկացրեց, որ Կոտայքի տարածքային տեսչության աշխատակիցը բնակվում է հենց Գառնիում և նրան հանձնարաված է հսկողություն սահմանել տարածքի վրա:

«Ամենօրյա հսկողություն կա տարածքի վրա, մարդու միջամտություն չի արձանագրվել, թե մարդիկ քանդում են: Իսկ եթե թափված քարեր են հավաքում, եթե լինի էլ` կարող են հավաքել: Մեր տեսուչները տեղում եղել են և մարդու միջամտություն չեն հայտնաբերել»,- վստահեցրեց Արծրուն Պեպանյանը:

Ըստ նրա, եթե ոտնձգություներ են եղել քարերի նկատմամբ` կտրել են և այլն, ապա թարմ հետքերով կարելի է գտնել:

Օգոստոս 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր