

Երևանի Կենտրոն համայնքի Ամերիկյան փողոցի բնակիչն ԷկոԼուրին ահազանգեց, որ արդեն մի քանի ամիս շարունակ կոյուղու խողովակաշարի վթարի արդյունքում կոյուղաջրերը լցվում են իր այգի՝ առաջացնելով հակասանիտարական վիճակ: Բնակիչը դիմել է «Վեոլա ջուր» ընկերություն վթարը վերացնելու համար, սակայն ստացել է պատասխան, որ դա «Նոյ» կոնյակի և գինու գործարանի ներքին ցանցն է: «Խողովակը գործարանից գտնվում է բավականին հեռու: Մեզ «Վեոլա ջուր» ընկերությունից պնդում են, որ խնդիրն իրենց կարգավորման դաշտում չէ: Արդեն մի քանի ամիս այս հարցը չի լուծվում: Տարածքում գարշահոտություն է տիրում»,- ասաց տեղի բնակիչը:
Ահազանգն ուղղում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
Մայիս 27, 2021 at 16:55
