

«ԷկոԼուրի» կայքում հրապարակված ահազանգի հիման վրա «Վեոլա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցները մեկնել են վթարի վայր և վերացրել այն: Այս մասին «Էկոլուրին» հայտնեց Երևանի Արմենակյան փողոցի բնակիչը՝ ուղարկելով լուսանկար և տեսանյութ վթարի վերացման աշխատանքների մասին:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս շարունակ կոյուղու խողովակաշարի վթարի արդյունքում կոյուղաջրերը լցվում էին իր այգի՝ առաջացնելով հակասանիտարական վիճակ:
Հունիս 01, 2021 at 15:01
