

Երևանի Նուբարաշենի աղբավայրում հունիսի 8-ին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև քաղաքապետարանի երկու ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։
Հունիսի 9-ի առավոտյան Երևանի Նուբարաշենի աղբավայրում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հունիս 09, 2021 at 13:29
