

2022թ. մարտի 23-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում (հասցեն՝ Իսահակյան 38) Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպել է «Լրատուն» նախագծի հերթական ցուցահանդեսի բացումը։

Ինչպես հայտնեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը՝ ցուցահանդեսը նվիրված է հատկապես այն լրագրողներին, ովքեր եղել են պատերազմի դաշտում և լուսաբանել են ռազմական գործողությունները:
Ցուցահանդեսը միավորել է երկու թեմա՝ «Մարդը ափի մե՞ջ․ լրագրողի տեսանկյուն»-ը, որը պատմում է մարդու իրավունքների լուսաբանման խնդիրների մասին։ «Առանց գրաքննության» թեման քարոզչության և լրագրողների նկատմամբ ճնշումների պատմությունն է։
Ցուցահանդեսին ներկա է եղել նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:


«Լրատուն» մեդիա թանգարանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագիծն է: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Ցուցահանդեսը բաց է այցելությունների համար մինչև ապրիլի 6-ը:
Մարտ 23, 2022 at 16:39
