Դեբեդ գետն այսօր մոխրագույն երանգ էր ստացել: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն տարածեց, որ գետի աղտոտման պատճառը «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ին պատկանող «Նահատակ» պոչամբարից արտահոսքն է:
«Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Դեբեդ գետում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր: Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հուլիսի 27-ին ժամը 23։30-ի սահմաններում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը պարզվում է։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Վթարը վերացվել է հուլիսի 28-ին ժամը 14։00»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հուլիս 28, 2022 at 17:52