Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 400 հա տարածքում բռնկված հրդեհները. ԱԻՆ

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 400 հա տարածքում բռնկված հրդեհները. ԱԻՆ
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 62 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: ԱԻն-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 400 հա:
 
Հրդեհներ էին բռնկվել մասնավորապես՝

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 250 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 400 քմ,

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 500 քմ, Աշտարակ քաղաքում՝ 1 հա, Գեղաձոր գյուղում՝ 10 հա, 

Արմավիրի մարզի Արագած գյուղում՝ 1 հա,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 82 հա, Գավառ քաղաքում՝ 1 հա, Դդմաշեն գյուղում՝ 15 հա, Արտանիշ գյուղում՝ 12 հա,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 120 հա, Ստեփանավան քաղաքում՝ 2 հա, Սպիտակ քաղաքում՝ 2 հա, Տաշիր քաղաքում՝ 3 հա, Ալավերդի քաղաքում՝ 1500 քմ, 

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 4․8 հա, Չարենցավան քաղաքում՝ 1․5 հա, Աբովյան քաղաքում՝ 1 հա, Հրազդան քաղաքում՝ 4․3 հա, Բյուրեղավան քաղաքում՝՝ 800 քմ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 5․2 հա,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 83.5 հա, Կապան քաղաքում՝ 5.3 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 հա,

Տավուշի մարզի Թումանյան քաղաքում՝ 2․5 հա, Իջևան քաղաքում՝ 1 հա, Բերդ քաղաքում՝ 9 հա, Նոյեմբերյան քաղաքում՝ 800 քմ, Կիրանց գյուղում՝ 2 հա, Արծվաբերդ գյուղում՝ 20 հա:

Սեպտեմբեր 02, 2022 at 11:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր