Երևանում՝ Պուշկին-Եկմալյան խաչմերուկում, կատարված ապօրինի ծառահատման դեպքի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը կդիմի ոստիկանություն

Երևանում՝ Պուշկին-Եկմալյան խաչմերուկում, կատարված ապօրինի ծառահատման դեպքի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը կդիմի ոստիկանություն

2022թ. սեպտեմբերի 5-ին Երևանի Պուշկին-Եկմալյան խաչմերուկում կատարված ապօրինի ծառահատման հետ կապված Երևանի քաղաքապետարանը մտադիր է դիմել ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Արձագանքելով քաղաքացիների և լրատվամիջոցների ահազանգերին, թե Երևանի Պուշկին-Եկմալյան խաչմերուկում իրականացվել է ծառահատում, Երևանի քաղաքապետարանը, համապատասխան ստուգումներ իրականացնելու արդյունքում, տեղեկացնում է, որ տեղի ունեցածի համար Կանաչապատման և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի կողմից չի տրվել թույլտվություն (տոմս) և գործողությունը եղել է ապօրինի: Եղած ապացույցների հիման Երևանի քաղաքապետարանը որոշել է դիմել Ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով»,- նշել է նա։

Սեպտեմբեր 06, 2022 at 12:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր