Տեսչական մարմինը հաշվարկում է ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհված Ջերմուկի անտառային տարածքներում բնությանը հասցված վնասի չափը

Տեսչական մարմինը հաշվարկում է ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհված Ջերմուկի անտառային տարածքներում բնությանը հասցված վնասի չափը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս օրերին հաշվարկում է Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում՝ սեպտեմբերի 12-15-ը, Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում բնությանը հասցված վնասի չափը: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:  
 
Տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ը տեսչական մարմնի աշխատակիցներն ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։ 
 
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին։

Սեպտեմբեր 22, 2022 at 11:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր