Սևանա լճի մակարդակը շարունակում է իջնել

Սևանա լճի մակարդակը շարունակում է իջնել

Սևանա լճի մակարդակն օրեցօր իջնում է: 2022թ. հոկտեմբերի 11-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900.42 մ է, ինչը 11 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սա այն պարագայում, որ սեպտեմբերի 18-ից լճից ջրառ չի իրականացվում: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ մինչ օրս Սևանա լճից իրականացվել է 165.063 միլիոն խմ ջրառ: 
Ջրբացթողումը դադարեցնելուց հետո սեպտեմբերի 20-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.48 մ: Ստացվում է, որ Սևանա լճից ջրբացթողումը դադարեցնելուց հետո լճի մակարդակն արդեն իսկ իջել է 6 սմ-ով:  

Հոկտեմբեր 11, 2022 at 12:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր