ՀԿ-Ն ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ՀԿ-Ն ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԷկոԼուր

Կապանի «Էկոլոգիական անվտանգության և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն կրկին ահազանգում է Կապանի ջրի խնդրի մասին: Կազմակերպությունը սույն թվականի հոկտեմբերի 4-ին թիվ 030 նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով պարտավորեցնել՝

1. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին,  ՀՀ կառավարության  2004 թ. հունվարի 22-ի 130-Ն որոշման Հավելված 2-ում հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագրում ամրագրված 2 կետին համապատասխան, կեղտաջրերի հեռացում և մաքրում իրականացնել, որպեսզի կանխվի մարդկությանը հասցվող ահռելի վնասը

2. ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի ապահովի ջրային ռեuուրuների պահպանությունը և պատաuխանատվություն կրի պետական uեփականություն հանդիuացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ oգտագործման համար, որպեսզի կանխվի բնությանը հասցվող ահռելի վնասը: 

Նամակում մասնավորապես նշված է. ««Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն առաջացնում է ծանր բնապահպանական խնդիրներ, այն է. ջրամատակարարը կենցաղային կեղտաջրերը համապատասխան խողովակաշարով հեռացնելու, այն մաքրման կայան հասցնելու ու մաքրելու փոխարեն … անմիջապես լցնում է Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետը` քաղաքի ամբողջ երկայնքով: 

…«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն նախապես տեղյակ էր, որ տեխնիկապես հնարավորություն և միջոցներ չունի իր պայմանագրային պարտավորությունները կատարելու համար, սակայն, անտեսելով նման հանգամանքը, դիտավորյալ կերպով /քանի որ կոյուղաջրերի հեռացման և մաքրման համակարգի բացակայության մասին ի պաշտոնե տեղյակ էր և պարտավոր էր տեղյակ լիներ/ բաժանորդների հետ կնքել է պայմանագիր, որով բաժանորդների համար սահմանել է վարձավճար այն ծառայության համար, որը նա նախապես և ի սկզբանե ի վիճակի չէր մատուցելու: …

Այդ կապակցությամբ մեր կազմակերպությունը սկսած 2009 թվականից բազմաթիվ անգամ գրավոր կերպով դիմել է և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին և ՀՀ բնապահպանության նախարարությանը…, բայց ապարդյուն:
 
…Բնապահպանության նախարարությունն իր հերթին ընդունել էր նշված խախտումների փաստի առկայությունը, միաժամանակ նշելով, որ նշված խախտումների վերաբերյալ կձեռնարկվեն գործողություններ, բայց ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզի վարչության Ոստիկանության Կապանի բաժնի 28.06.2010 թվականի թիվ-100/7-2394 պատասխան գրության մեջ պարզվեց, որ, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության գրության, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ունի ջրամատակարարման և ջրահեռացման թույլտվություն, որով թույլատրված է կոյուղաջրերը առանց մաքրելու թափել Ողջի գետը, նշված չէ մասնավորապես Կապան քաղաքի ներսում թե Կապան քաղաքից դուրս:

… Բնապահպանության նախարարությունը պարտավոր էր իրականացնել ջրային ռեuուրuների պահպանություն, մշակել միջոցառումներ` ջրային էկոհամակարգերի վրա վնաuակար ազդեցությունները կանխելու համար, ապահովել ջրային ռեuուրuների պահպանությունը և պատաuխանատու է պետական uեփականություն հանդիuացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ oգտագործման համար: Սակայն չի իրականացնում իր պարտավորությունները, ինչի արդյունքում խախտվում է բաժանորդների իրավունքները` ապրել բարենպաստ շրջակա միջավայրում, ստանալ այն ծառայությունը, որի համար նա վճարում է, բացի այդ` բնավճարները, որոնք պետք է ուղղված լինեն ջրային ռեuուրuների արդյունավետ oգտագործման, վերականգնման ու պահպանության խթանմանը, չեն օգտագործվում ըստ նպատակի, չեն իրականացնում համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ»:

Նամակին կից կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել նա և խնդրի վերաբերյալ 10 փաստաթուղթ:

Հոկտեմբեր 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր