

ԷկոԼուր
Փոքր ՀԷԿ-երի համար նոր նորմաները, որոնք հաստատվել կառավարության հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրով, կարող են ոչնչացնել ջրային էկոհամակարգերը եւ հերթական հարվածը հասցնեն երկրի գյուղատնտեսությանը:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը»: Կառավարության տեղեկատության մեջ շեշտը դրվում է նրա վրա, որ տվյալ փաստաթղթի ընդունմամբ երկրում կստեղծվի էլեկտրաէներգիա արտադրող 450 Մվտ հզորություն
կընդլայնվի սեփական վերականգնվող էներգառեսուրսների օգտագործումը, զգալիորեն կնվազի Հայաստանի էներգետիկ կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքից, կկրճատվի դրա այրումից առաջացող ջերմոցային գազի արտանետումը մթնոլորտ։
Կառավարությունը նաեւ հանձնարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի իր գործողություններն իրականացնելիս հանձնաժողովն առաջնորդվի տվյալ որոշմամբ հաստատված ռազմավարությունից, եւ փոքր ՀԷԿերի համար հաստատի նոր առավելագույն հզորություն, որը 3 անգամ գերազանցում է նախորդ նորման մինչեւ 10 Մվտ:
Նման հզորությունը կարող է պարզապես սպանել մեր գետերի ջրային էկոհամարգերը: Փոքր ՀԷԿ-երը Հայաստանում կառուցվում են անկախ նրանից, արդյոք գետի էկոհամակարգը կդիմանա նման ծանրաբեռնվածությանը, թե ոչ: Իսկ բոլորը նրա համար, որ գետերն անձնագիր չունեն, որտեղ որոշված կլինի այսպես կոչված էկոլոգիական թողքը: Այսինքն գետի այն մասը, որը պետք է զերծ ման տնտեսական գործունեությունից: Արդյունքում փոքր ՀԷԿ-րը վերցնում են ողջ ջուրը` մեծ տարածքներում անջուր թողնելով գետերի էկոհամակարգերը` ներառյալ ձուկը, ափերի ֆլորան ու ֆաունան: Առանց ջուր են մնում գետերով ոռոգվող գյուղատնտեսական նշանակության հողերը: Ակնկալվում է, որ 2011թ. կկառուցվի 165 փոքր ՀԷԿ: Հաշվի առնելով արդեն իսկ կառուցված փոքր ՀԷԿ-երը (տարբեր տվյալներով 101-ից 108)` ջրային էկոհամակարգերի վրա ծանրաբեռնվածությունն աճում է ոչ թե 40%-ով, այլ 120%-ով:
Սեպտեմբեր 12, 2011 at 02:13
